Զեկույց Նվիրված Կրթության Միջազգային Օրվան

2018թ. դեկտեմբերի 6-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից միաձայն ընդունված որոշմամբ, հունվարի 24-ը հռչակվել է որպես Կրթության միջազգային օր: Որոշման հիմք է հանդիսացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից ներկայացված որոշումը, որի համահեղինակ է հանդիսացել նաև Հայաստանը: Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում անցկացվեց միջոցառում, նվիրված՝ Կրթության միջազգային օրվան, որտեղ «Կրթությունը 21-րդ դարում» զեկույցով հանդես եկավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրական մասի վարիչ, ինչպես նաև Հայաստանում IOV ազգային սեկտորի ղեկավար, Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս՝ Մկրտիչ Հովհաննիսյանը