Կոմիտաս 150

Կոմիտասն ասել է... *Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին: *Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործը, գնացեք և սովորեցեք նրանից: Նոյեմբերի 29-ին Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Կոմիտասի կյանքին և Շիրակի բանահյուսական ժառանգությանը: Զեկուցմամբ հանդես եկավ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը: Հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից կատարումներ՝ Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև անվանի երաժիշտներ, հյուրեր: