Հանդիպում

Դեկտեմբերի 2-ին պատիվ ունեցանք հյուրընկալելու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի (ներկայիս քոլեջի) նախկին շրջանավարտ քանոնահար, դիրիժոր, պրոֆեսոր, կոմպոզիտոր՝ Ծովինար Հովհաննիսյանին: Նա հանդիպմանը ներկայացրեց իր անցած ուղին, խորհուրդներ տվեց առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող ուսանողներին: Հանդիպման ավարտին անցկացրեց վարպետության դաս քանոնի բաժնի ուսանողների հետ: Տնօրինությունը հայտնում է իր խորին շնորհակալությունը քոլեջի հետ համագործակցելու և հրավերն ընդունելու համար: