Դուալ կրթություն` երաշխավորված աշխատանք

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողների հմտությունների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությամբ պայմանավորված նոր մասնագիտական ծրագրերի ցուցադրություն՝ ՀՀ Շիրակի մարզի ուսումնարանների և քոլեջների, ինչպես նաև դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջների մասնակցությամբ: