Ֆրանկոֆոնիայի հիմնադրման 50-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Գյումրու ‹‹Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ››-ում շարունակվում են իրականացվել Ֆրանկոֆոնիայի հիմնադրման 50-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ. հերթականը տեղի ունեցավ փետրվարի 19-ին: ‹‹Ֆրանսախոս հայազգի մշակութային գործիչները›› թեմայով զրույց-դասախոսությամբ հանդես եկավ երաժշտատեսական ցիկլի նախագահ՝ Լաուրա Գրիգորյանը: Զեկույցի նպատակն էր ներկայացնել Հայաստանի և Ֆրանսիայի հզորագույն մշակութային դարավոր պատմությունը: Դասախոսը հետաքրքրաշարժ և ուշագրավ տեղեկություններ հաղորդեց աշխարհահռչակ հայազգի մեծություններ՝ Շառլ Ազնավուրի, Միշել Լեգրանի, Ժորժ Կառվարենցի, Գառզուի, Ժանսեմի, Անրի Վերնոյի, Անրի Թրուայի Ֆրանսիայի մշակությային պատմության մեջ ունեցած մեծ դերակատարման մասին: